Արցախը հայկական է․ Փաշինյանն այն մարդը չէ, որ...

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 35-ամյակը։ Բազմաթիվ հասարակական-քաղաքական գործիչներ, արցախցի պաշտոնյաներ այցելել են Եռաբլուր պանթեոն՝ ծաղիկներ խոնարհելու «Արցախի կանչը» հուշակոթողին։

«Արցախը հայկական է, և Նիկոլ Փաշինյանն այս իմաստով այն մարդը չէ, որ պետք է որոշի՝ Արցախը հայկական է, թե հայկական չէ։ Բնականաբար, նա շարունակում է սպասարկել Թուրքիայի և Ադրբեջանի վարած քաղաքականությունն ու նրանց շահերը Հայաստանում, բայց, միևնույն է, ասել եմ ու շարունակելու եմ պնդել, որ Արցախը հայկական է»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։