
Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհի եւ գազամատակարարման արգելափակման հետեւանքով Արցախի Հանրապետությունում առաջացել է բենզինի, դիզվառելիքի, հեղուկ եւ սեղմված գազի պակաս: Այս մասին տեղեկանում ենք Արցախի տեղեկատվական շտաբից։
Վառելիքային ճգնաժամ չառաջանալու համար ԱՀ կառավարությունը տնտեսվարողների հետ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ անցնելու խնայողական ռեժիմի:
Լցակայաններում վառելիք առաջնհերթ կտրամադրվեն շտապ օգնության ծառայությանը, հասարակական տրանսպորտին եւ հատուկ ծառայություններին:
Վառելիքի տրամադրման մեխանիզմների եւ ընթացակարգերի մասին հանրությանը տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ:
Քաղաքացիներին կոչ է արվում խնայողաբար օգտագործել վառելիքը եւ տրանսպորտային միջոցներն օգտագործել խիստ անհրաժեշտության դեպքում: