Արցախում թեժ գիծ է գործում

Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակման հետեւանքով ստեղծված իրավիճակը` քաղաքացիների հետ օպերատիվ կապի ապահովման համար գործում է շուրջօրյա թեժ գիծ: Այս մասին հաղորդում է Արցախի Տեղեկատվական շտաբը։

«Թեժ գծին հնարավոր է զանգահարել Արցախից՝ 119, իսկ Հայաստանի Հանրապետությունից ու արտերկրից՝ +374-47-119-119 հեռախոսահամարներով:

Քաղաքացիները կարող են զանգահարել եւ տեղեկացնել այն խնդիրների մասին, որոնք ծագում են իրավիճակի հետեւանքով»,- նշվում է շտաբի հաղորդագրության մեջ։