Արցախում ռուս խաղաղապահները տեղեկացվել են Ադր...

2023 թվականին Արցախում գտնվող ռուս խաղաղապահների հրամանատարությունն Ադրբեջանի կողմից հարձակման մասին տեղեկացվել է դրա սկսվելուց 10-15 րոպե առաջ։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:

«Խաղաղապահները զգուշացվել են վտանգի մասին ու խորհուրդ է տրվել հեռանալ ավելի անվտագ վայրեր կամ ապաստարաններ։ Հիմնականում նրանք հետևեցին խորհուրդներին։ Խաղաղպահները հիմքեր չունեին դա չանելու համար, քանի որ երեք տարիների ընթացքում նրանք մեկ անգամ չէ, որ զգուշացվել են հայկական ապօրինի զինված ուժերի, տարածքների ականապատման, զենքի ու զինամթերքի տեղափոխման մասին։ Խաղաղապահները պնդում էին, որ այդ հարցերն իրենց իրավասությունից դուրս են, նրանց մանդատ չենք տվել, այդ պատճառով էլ նրանք միայն  ընդհանուր դիտարկում»,-հայտարարել է նա։

Բայրամովը նշել է, Ղարաբաղիղ հայերի դուրս գալուց հարց է առաջացել այնտեղ խաղաղապահ ուժերի ներկայության նպատակահարմարության մասին։