Արցախում ռուս խաղաղապահները շարունակում են ակ...

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական ականազերծման ստորաբաժանման անձնակազմը շարունակում է պայթունավտանգ առարկաների ոչնչացման աշխատանքները: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը:

Ռուս զինծառայողները ոչնչացնում են օրական մոտ 30 պայթյունավտանգ առարկա։

2020թ.-ի նոյեմբերի 23-ից ի վեր չպայթած զինամթերքից Ղարաբաղում ընդհանուր առմամբ մաքրվել է 2148 հեկտար տարածք, ավելի քան 657 կմ ճանապարհ, սակրավորների կողմից կատարվել է 1892 շենքերի ստուգում։ Հայտնաբերվել և վնասազերծվել է 25 640 պայթյունավտանգ առարկա։