
Հունվարի 18-ից Արցախում մեկնարկել է կտրոնների տրամադրման գործընթացը: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից:
«Կտրոնների ձեռքբերման ընթացքում առաջացած ցանկացած խնդրի դեպքում կարող եք զանգահարել օպերատիվ շտաբի թեժ գիծ ՝ 119 կամ Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունում գործող թեժ գիծ՝ 114 հեռախոսահամարներով»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ: