Արցախում մանկահասակ երեխաներն ամենաանպաշտպանն...

Ես վեց ամիս անձամբ, սեփական աչքերով եմ տեսել, թե ինչ իրավիճակ է Արցախում, հիմա այնտեղ անելանելի վիճակ է մանկահասակ երեխաների սնվելու հարցը: Այս մասին ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց ընդդեմ Ադրբեջանի կողմից Արցախի պաշարման ակցիայի ժամանակ լրագրողներին ասաց նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:

«ՀՀ իշխանությունները վճռեցին և որոշեցին մի ողջ ազգի ճակատագիր հիմա իրենք էլ պարտավոր են լուծել այս խնդիրները, սակայն տեսնում եմ, որ նրանցից որևէ բան սպասելն անիմաստ է: Յուրաքանչյուր նոր հանդիպում վտանգ է, թե էլ ինչ նոր վնաս են բերելու ազգի գլխին»,- ասաց նա: