Արցախում հունիսի 9-ի ժամը 11։00-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքեր չեն հայտնաբերվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։
Մեկ օրում կատարվել է 51 թեստավորում։ Թեստավորման ընդհանուր թիվն, այսպիսով, Արցախում հասել է 25 604-ի։ Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2 756 դեպք։ 2021 թվականի սկզբից կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8 152 քաղաքացու հետազոտություն, որից 872-ի թեստի պատասխանը դրական է եղել։



