Արցախում հիմա էլ ինտերնետ կապն են անջատել

Արցախում ընդհատվել է ինտերնետ կապի մատակարարումը։

«Արմենպրես»-ի տվյալներով՝ ինտերնետի մատակարարումը խափանվել է մալուխի վնասվելու պատճառով։

Մալուխը վնասվել է Լաչինի միջանցքի հենց այն հատվածում, որտեղ տեղակայվել են ադրբեջանցի պսևդոբնապահպանները։