Արցախում այսօր թերսնման պատճառով հղի կինը երե...

«Այս խնդրի հասցեատերը կառավարության շենքը զավթած երիտթուրքական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է»: ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց ընդդեմ Ադրբեջանի կողմից Արցախի պաշարման ակցիայի ժամանակ լրագրողներին ասաց ակցիայի մասնակից Ստելլա Ավագյանը։

«Ինչքան ժամանակ է անցել, ամոթ մեզ բոլորիս, որ մենք բոլորս այս ամենը թույլ ենք տվել ու վեց ամսից ավելի է Արցախը շրջափակված է։  Մեր բոլորիս մեղքը, որ Արցախում հղի կինը կորցնում է երեխային սթրեսի ու թերսնման պատճառով։ Ինչքան նման մարդիկ կան այնտեղ։ Այս աղետը վաղը, մյուս օրը մեր դուռն է չոքելու»,- ասաց Ստելլա Ավագյանը։