Սոցիալական ցանցերում Նիկոլ Փաշինյանի իշխանության աջակիցները «ջիհադ» են սկսկել Արցախում բնակվող մեր հայրենակիցների նկատմամբ։ Այս օրերին ագրեսիվ քարոզչություն է տարվում արցախահայերի նկատմամբ։ Նրանց մեղադրում են Հայաստանը թալանելու, պատերազմ հրահրելու, ադրբեջանցիների գերեզամանաքարերի վաճառքի մեջ։
Այս գործում հատկապես ակտիվ է կասկածելի անցյալ ունեցող, իրեն բլոգեր համարող Ռոման Բաղդասարյանը։ Նա ֆեյսբուքյան ուղիղ եթերների ընթացքում վստահեցնում է, որ արցախցի գեներալներն իրենց գործողություններով ստիպել են Ադրբեջանին պատերազմ սկսել։ Նա իր ուղիղ եթերներից մեկի ժամանակ պնդում էր, որ հայ սպաները հաճախ ալկոհոլի և թմրադեղի ազդեցության տակ կրակում էին ադրբեջանական կողմի ուղղությամբ, ինչին ի պատասխան կրակում էին նաև ադրբեջանցիները։
Այս գործողություններից կարելի է եզրակացնել, որ իշխանությունները նպատակ ունեն վերջնականապես կտրել Արցախի և Հայաստանի կապը, թշնամացնել հանրություններին և հասնել նրան, որ Հայաստանում այլևս չցանկանան քննարկել Արցախի հարցը։



