ՀՀ բուժհաստատություններում Արցախից Հայաստան տեղափոխված 7 անձ է մահացել, որից 6-ը պայթյունից տուժածներ են։ Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։
«Նրանք ստացել էին կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ»,- նշեցին նախարարությունից։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի` ժամը 19:00-ի դրությամբ, Լեռնային Ղարաբաղից օդային ճանապարհով Հայաստան է տեղափոխվել 112 պացիենտ: