Արցախից հարյուրավոր սպաներ այստեղ են․ պետությ...

«Հետքի» խմբագիր Էդիկ Բաղդասարյանն իր ֆեյսբույքյան էջում գրել է.

«Նորից եմ հարցնում 30-ն անց սպային՝ իսկապես ոչ մի բան չեն ասե՞լ, ոչ մի առաջարկ չի՞ եղել:

Հարցնում եմ, քանի որ չեմ հավատում, որ նույնիսկ այսպիսի անգնահատելի  ռեսուրսի մասին չի մտածում այս իշխանությունը: Սպայի վրա պետությունը հսկայական միջոցներ է ծախսել: Փորձառու սպաներ, ռազմական գործությունների մասնակցած: Ու հիմա չի էլ ուզում իմանա՝ իր այդ ռեսուրսն ինչ եղավ: Արցախի պաշտպանության բանակում հարյուրավոր սպաներ կային, որոնք արդեն այստեղ են, երկուսի հետ խոսել եմ, նրանց ճանաչում եմ: Որեւէ մեկը նրանց չի ասել, թե ինչ կարող են անել, ինչ պիտի անեն:  Բայց պետությունը նրանցից յուրաքանչյուրի հետ պետք է խոսեր, նրանցից շատերը  ուզում եմ ծառայել Հայոց բանակում: Ապահովեք նրանց բնակարաններով, առաջնահերթ:  Իսկ ովքեր որոշել  են լքել երկիրը, զրուցեք նրանց հետ,  համոզեք, որ չգնան երկրից»: