Արցախից դեպի Հայաստան բռնի տեղահանվածների թիվ...

Ժամը 14։00-ի դրությամբ Արցախից դեպի Հայաստան բռնի տեղահանվածների թիվը կազմում է 70 հազար 500 անձ։ Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ 

«Նրանցից արդեն 50 հազար 866-ը հաշվառված է։ Ինտենսիվությունը բնավ չի նվազել, շարունակում ենք 1 ժամում մոտավոր 1000 անձի սպասարկել», - նշեց Բաղդասարյանը։