Արցախից բռնի տեղահանված 16 371 երեխա է սովորո...

Այսօրվա դրությամբ 16 371 արցախցի աշակերտ սովորում է Հայաստանի հանրակրթական դպրոցներում, որից 5185-ը  Երևանում են, մյուսները տեղաբաշխված են մարզերում. «Հումանիտար կենտրոնի» ասուլիսին հայտարարեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։

Նա նշեց, որ նախնական և միջին մասնագիտական ուսհաստատություններում սովորում է 991, ԲՈՒՀ-երում՝ 1645 ուսանող։