Արցախի նախագահը ծաղիկներ է խոնարհել ի հիշատակ...

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 30-ին այցելել է ԱՀ ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայություն և մասնակցել համակարգի աշխատողի մասնագիտական օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը: Այս մասին հյատնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։

Երկրի ղեկավարը նախ ծաղիկներ է խոնարհել Արցախյան պատերազմներում ԱԻՊԾ զոհված աշխատակիցների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձանի պատվանդանին, ապա օրվա առթիվ պետական և դրամական պարգևներ հանձնել համակարգի մի խումբ ծառայողների։

Նախագահ Հարությունյանը բարձր է գնահատել ԱԻՊԾ գործունեությունն ինչպես խաղաղ, այնպես էլ Արցախի դեմ սանձազերծված վերջին պատերազմի և, հատկապես, հետպատերազմյան ժամանակաշրջանում, մասնավորապես՝ Արցախի օկուպացված տարածքներում զոհված հայ զինծառայողների անճյունների որոնման անգնահատելի աշխատանքում: Հանրապետության նախագահին ուղեկցում էր ԱՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը: