Արցախի միջազգային իրավական ճանաչումը շարունակ...

«Արցախի միջազգային իրավական ճանաչումը միշտ եղել և  շարունակում է արդիական մնալ Արցախի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում»․-այս մասին այսօր՝ փետրվարի 24-ին, «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով գիտագործնական համաժողովում իր ելույթում հայտարարեց Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը:

Նրա խոսքով Արցախի միջազգային ճանաչման հիմքերը իրավական, քաղաքական, պատմական տեսանկյունից ավելի քան բավարար են. «Արցախի ինքնորոշման և  անկախության անցած ճանապարհը լիովին համապատասխանում են թե՛ միջազգային իրավունքի, թե՛ ԽՍՀՄ-ի ժամանակին գործող իրավական նորմերին: 32 տարի առաջ Հանրապետության հռչակումը միակ միջոցն էր՝  ապահովելու Արցախի ժողովրդի գոյությունը: 1991-ի դեկտեմբերի 10-ին էլ Արցախի ժողովուրդն իրացրել է իր ինքնորոշման իրավունքը: Հետագայում Ադրբեջանը փորձելով բռնի ուժով ճնշել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, երեք անգամ դիմել է հակամարտության ուժային լուծման, այդպիսով խախտելով միջազգային  իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության պահանջները: Իսկ հարաբերական խաղաղության շրջանում  Ադրբեջանը հետևողականորեն վարել է էթնիկ ատելություն բորբոքող և խտրականության քաղաքականություն: Զուգահեռաբար  պաշտոնական Բաքուն 30 տարի շարունակ սաբոտաժի է ենթարկել միջազգային միջնորդների, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջազգային նորմերի հիման վրա ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բոլոր փորձերը՝ ամեն անգամ վերջին պահին հրաժարվելով փոխզիջումային լուծման շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններից: Արցախի եւ նրա 120 հազար բնակչության ավելի քան 70 օր շարունակվող շրջափակումը՝  Ադրբեջանի կողմից իրականացվող իրականացվող էթնիկ զտման քաղաքականության հերթական  օրինակն է»,-ասաց Արցախի ԱԳ նախարարը։

Մանրամսն՝ տեսանյութում։