Արցախի մեկուսացումն անթույլատրելի է․ Լորան Վո...

Արցախի մեկուսացումն անթույլատրելի է։ Այս մասին Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ հռչակագրի ստորագրումից հետո հրավիրված ճեպազրույցում հայտարարեց ֆրանսիական Օվերն Ռոն Ալպերի մարզի ղեկավար Լորան Վոկյեն։

Մեկնաբանելով Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի օդանավակայանի շահագործմանը խոչընդոտելու մասին հարցը՝ նա ասաց․ «Մեր մոտեցումը նույնն է։ Խոսքը մարդկանց, ժողովրդի մասին է։ Եւ բոլորը հասկանում են՝ եթե Արցախը դատապարտեն մեկուսացման, դա չի նպաստի զարգացմանը, տնտեսական աճին։ Դրանով մենք կհասնենք բնակչության համար վատագույն ապագային։ Եւ ինչպիսին էլ լինեն տարբեր երկրների կարծիքները, դա անթույլատրելի է»։

«Դա անթույլատրելի է նաեւ այն արժեքների տեսակետից, որոնց հավատարիմ է մեր մարզը։ Մարզ, որը միշտ կրել է հայերի կողքին լինելու պատասխանատվությունը, միշտ պայքարել է ազգերի հավասարության համար»,- ամփոփեց Լորան Վոկյեն։