Արցախի հարցով Փաշինյանի հետ համաձայն է ՀՀ քաղ...

Հայաստանում հարցման ժամանակ քաղաքացիներին տրվել է հետևյալ հարցը․ «Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որը կազմում է 86600 քառակուսի կիլոմետր, որը ներառում է Լեռնային Ղարաբաղի տարածքը: Ինչպե՞ս եք գնահատում Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունը»։ Պատասխանները բաշխվել են հետևյալ կերպ․

  • Լիովին դրական – 3,8 տոկոս
  • Ավելի շուտ դրական – 5,4 տոկոս
  • Ավելի շուտ բացասական – 18,5 տոկոս
  • Ընդհանրապես բացասական – 63,4 տոկոս
  • Դժվարանում եմ պատասխանել – 8,9 տոկոս

Հարցումն իրականացրել է «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ն։ Արդյունքները մամուլի ասուլիսում ներկայացրեց տնօրեն Արամ Նավասարդյանը։

Հարցում իրականացրել են հեռախոսով, մասնակցել է 1100 քաղաքացի։ Այն իրականացվել է մայիսի 27-31-ը։