Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակ...

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունը աշխատանքային այցով Երևանում է

Այցի շրջանակներում Արթուր Թովմասյանն  ընդլայնված  կազմով  հանդիպել է ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանի հետ։ Քննարկվել են նախատեսվող հանդիպումների օրակարգը, մասնավորապես՝ ՀՀ-ում գործող Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբ այցելության նպատակները։

Հանդիպմանը ներկա էր նաև Օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը։

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին