«Այս հարցով յուրաքանչյուր նոր մեկնաբանություն կարող է հակասությունների առիթ դառնալ»,-այսօր ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու մասին Արցախի Հանրապետության երկու նախագահների՝ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված դիմումին.
«Կարծում եմ՝ այն ինչ արդեն ասվել է, այն, ինչ ներկայացվել է, բավարար է հասկանալու համար, որ խոսքը ոչ թե դատավարության վրա որևէ ազդեցություն ունենալու, այլ կալանքը փոխելու հարցին է վերաբերում: Ուզում եմ, որպեսզի դրան վերաբերվենք որպես զուտ մարդասիրական, գործընկերային և ընկերային հարաբերությունների արդյունքի»:
Հիշեցնենք՝ Արցախի գործող ու նախկին նախագահները դիմել էին Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ խնդրելով փոխել ՀՀ 2-րդ նախագահ, Արցախի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը:



