Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության անդամ Վահրամ Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հանրապետության 12 քաղաքային համայնքներից 10-ում վստահ հաղթանակ են տոնել «Ազատ հայրենիք» կուսակցության անդամ և համակիր թեկնածուները:
Այսպիսով՝ Մարտակերտում հաղթել է Միշա Գյուրջյանը, Ասկերանում՝ Սամվել Աղաջանյանը, Մարտունիում՝ Հայկ Սարգսյանը, Ճարտարում՝ Վլադիկ Հովհաննիսյանը, Շուշիում՝ Արծվիկ Սարգսյանը, Քարվաճառում՝ Սերգեյ Չիլինգարյանը, Բերձորում՝ Նարեկ Ալեքսանյանը, Միջնավանում՝ Լևոն Ավետիսյանը, Կովսականում՝ Սուրեն Քարամյանը և Որոտանում՝ Վրույր Ասրյանը:
Մայրաքաղաքում և Հադրութում թեկնածուներ չէինք առաջադրել:
Շնորհավորում ենք բոլոր նորընտիր համայնքի ղեկավարներին և մաղթում արգասաբեր գործունեություն»:



