Արցախցիները ազգային փոքրամասնություն են Ադրբե...

Եղբոր մահն իր համար քաղաքական հենարան դարձրած Արամ Սարգսյանն արդեն երեք տարի է ինչ սպասարկում է Արցախը հանձնող Նիկոլ Փաշինյանի շահերը։

Դժբախտ պատահականությամբ վարչապետի պաշտոնին մի քանի ամսով հայտնված Արամ Սարգսյանը լծվել է Արցախը հանձնելու քարոզին։ Երեկ այսպես կոչված Հանրային հեռուստաընկերության եթերում նա արցախցի մեր հայրենակիցներին անվանեց Ադրբեջանի տարածքում ապրող ազգային փոքրամասնություն․ «Ադրբեջանի իշխանությունը, այդ բռնատիրական երկրի մի փոքր սուլթանիկ է, որն ուզում է իր երկրում ապրող ազգային փոքրամասնությանը կամ բռնի տեղահանի, կամ ստիպի խաղի իր կանոնոներն ընդունել, բայց դա տեղի չի ունենալու, որովհետև դա դեմ է ԱՄՆ և ԵՄ ընդհանուր գաղափարախոսությանը»,-հայտարարել է Արամ Սարգսյանը։

Հիշեցնենք, որ Արամ Սարգսյանը մշտապես հանդս է գալիս, որպես Վազգեն Սարգսյանի քաղաքական պատկերացումների շարունակող։ Հետաքրքիր է Վազգեն Սարգսյանն իրականո՞ւմ այսպիսի մտքեր է ունեցել, որը փորձում է կյանքի կոչել եղբայրը, թե՞ Արամ Սարգսյանը դավաճանում է ավագ եղբոր դավանած սկզբունքներին։