Արցախցիների նկատմամբ ՀՀ իշխանությունների քաղաքականությունը միջազգային տերմինաբանությամբ կոչվում է «Մեղադրել զոհին»։ Հայտարարել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
«2023 թվականին Արցախի կորուստից հետո Հայաստանի իշխանությունների նպատակն էր ամեն ձևով այդ ամենի մեջ մեղավոր գտնել։
Արցախը թողնել, փախչելու մեղադրանք հնչել է թե՛ ԱԺ նախագահի, թե՛ մետրոյում Նիկոլ Փաշինյանի կողմից։
«Երբ ամբողջությամբ մերկացվեց այդ քարոզչության քաղաքականությունը՝ տեսանք, թե ովքեր են կանգնած դրանց հետևում։ Այն իրականացվում է պետական իշխանությունների կողմից՝ անթաքույց կերպով և տարածվում է իշխանական մեդիառեսուրսներով և նրանց սպասարկող կեղծ և իրական օգտատերերի միջոցով»,- նշել է նա։



