Ռուսաստանյան խաղաղապահ ուժերի և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ մեկ օրում Արցախ է վերադարձել 32 մարդ, ովքեր ավելի վաղ լքել էին իրենց բնակավայրերը մարտական գործողությունների պատճառով:
Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«2020 թ. նոյեմբերի 14-ից մինչ օրս, ընդհանուր առմամբ, Արցախ է վերադարձել 52 հազար 447 մարդ»,- նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ: