Արցախում ռուսաստանցի խաղաղապահները շարունակում են ապահովել քաղաքացիների ՝ իրենց մշտական բնակության վայրեր վերադառնալու անվտանգությունը, քաղաքացիական ավտոտրանսպորտի երթևեկությունը, պարենի եւ տարբեր ապրանքների փոխադրումը Լաչինի միջանցքով:
Այս մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը:
«2020 թվականի նոյեմբերի 14-ից իրենց բնակության վայր է վերադարձել 52 415 մարդ»,- նշված է հաղորդագրության մեջ: