Արայիկ Հարությունյանը նշել է իր եկամուտների ա...

Արցախի նախկին վարչապետ, այժմ՝ «Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավար եւ նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը նշել է եկամուտների իր աղբյուրի մասին։

Երեւանում տեղի ունեցած մամուլի ասուլիսում, պատասխանելով  իր ոչ փոքր եկամուտների մասին հարցին, Արցախի նախկին վարչապետն ասել է, որ բիզնեսն սկսել է դեռեւս 1997-ին՝ հող է մշակել ազատագրված հողերում, ինչով հպարտանում է։ Հարությունյանի խոսքով՝ իր եկամուտների հիմնական աղբյուրը գյուղատնտեսությունն է Ակնայում եւ Ջաբրաիլում։ «Նրանք, ովքեր հիմա մեղադրում են ինձ, իրենք կարողություն են սարքել արտասահմանում։ Իսկ ես ավանդ եմ ներդրել ազատագրված տարածքների զարգացման մեջ, եւ մտադիր եմ շարունակել»,- նշել է Արայիկ Հարությունյանը։

Նրա խոսքով՝ 2016 թվականի ադրբեջանական ապրիլյան ագրեսիան իրեն անմիջական վնաս է հասցրել, հիմա նա զրկվել է սահմանին մոտ 40 հա մշակելու հնարավորությունից։ Խոսքը շատ մեծ գումարների մասին է, ավելացրել է Արցախի նախկին վարչապետը։