Արայիկ Հարությունյանը հանդիպել է՝ Ֆրանսիայի Ս...
Արայիկ Հարությունյանը հանդիպել է՝ Ֆրանսիայի Սոցալիստական կուսակցության պատվիրակություն հետ: Այս մասին տեղեկանում ենք Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան էջից:
Հարգելի՛ հայրենակիցներ
Ֆրանսիայի Սենատում վերջերս ընդունված «Արցախի ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախաձեռնողներից հանդիսացող Ֆրանսիայի Սոցալիստական կուսակցության պատվիրակությունը՝ նախագահ Օլիվյե Ֆորի գլխավորությամբ, այս օրերին Արցախում է: Նրանց հետ են նաև Հայ բարեգործական ընդհանուր միության ներկայացուցիչները:
Պատեհ առիթն օգտագործելով՝ ընդունել և մեր ժողովրդի անունից շնորհակալություն եմ հայտնել նրանց՝ ցուցաբերած պատրաստակամության համար: