Արայիկ Հարությունյանն ընդունել է Ռուստամ Բադա...

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին:

Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ արդարադատության նախարար Կարեն Դանիելյանը, քննարկվել են արդարադատության ոլորտում երկու երկրների փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Այդ համատեքստում երկրի ղեկավարն ընդգծել է համապատասխան գերատեսչությունների միջև կապերի խորացման ու ինտենսիֆիկացման, փորձի փոխանակման անհրաժեշտությունը, ինչը կնպաստի առկա խնդիրների արագ լուծմանը: