Արայիկ Հարությունյանին ծեծել են

Հոկտեմբերի 3-ին հայտնի դարձավ, որ Արցախի նախկին նախագահները ձերբակալվել են Ադրբեջանի ուժայինների կողմից։

Ձերբակալման լուրից մի քանի օր անց միայն տարածվեցին տեսանյութեր նրանց մասին։ Արայիկ Հարությունյանի մասին պատմող ռեպորտաժում ակնհայտ երևում է, որ Արցախի նախկին նախագահի ակնոցը կոտրված է, իսկ դրանից հետո տարածվող լուսանկարներում Հարությունյանն ընդհանրապես առանց ակնոց է մնացել։

Այս փաստը խոսում է այն մասին, որ առնվանզ Արայիկ Հարությունյանի նկատմամբ բռնություն է գործադրվել ադրբեջանցիների կողմից։ Եղած տեղեկությունների համաձայն ադրբեջանցիներն Արցախի նախկին նախագահներին անգամ փաստաբան ունենալու իրավունք չեն տալիս և պահանջում են, որ նրանք օգտվեն միայն ադրբեջանցի փաստաբանների ծառայությունից։