Արաս Օզբիլիսը առաջադրվելու է ՀՖՖ նախագահի պաշ...

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, Երևանի «Ուրարտուի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը հայտարարել է պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին։

Լրագրողների հետ հանդիպմանը 33-ամյա Օզբիլիսը նաև հայտնել է, որ առաջադրվելու է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում։ ՀՖՖ նախագահի ընտրությունը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին։