Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը պաշտոնանակ կա...

Երեկ կառավարությունում մի շարք պաշտոնանկություններ եղան։ Վարչապետ փաշինյանի որոշմամբ իր աշխատակազմի մի շարք աշխատակիցներ հրաժեշտ տվեցին իրենց պաշտոններին։

Ըստ ամենայնի` վարչապետ Փաշինյանը այլևս չի հանդուրժելու իր թիմի դիլետանտ անդամներին ու չի պատրաստվում նրանց թողնել իրենց պաշտոններում, եթե իրենք չեն համապատսխանում իրենց զբաղեցրած պաշտոններին։

Հաջորդ փուլում վարչապետ Փաշինյանը ազատվելու է ոչ կոմպետենտ մարզպետներից, քանի որ որոշ մարզպետների վատ աշխատանքի պատճառով թիրախավորվում է կառավարությունը և վարչապետն անձամբ։ Մարզպետներից առաջինը ով առաջինը  պաշտոնանակ կարվի Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն է։  Արարատի մարզպետը ամենաշատն է սխալներ թույլ տալիս և գրեթե չի տիրապետում իր  ղեկավարած մարզի խնդիրներին։ Նա նաև ամենաշատն է հայտնվում ծիծաղելի իրավիճակնում և նրան արդեն իսկ սկել են համարել Փաշինայնի թիմի «անճոռնի ճուտիկ»։

Արարատի մարզպետի հանարավոր պաշտոնանակության մասին մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, բայց երեք օր շարունակ մեր արված բազմաթիվ զանգերը անպատասխան մանցին։ 

Փաստորեն մեր մեկնաբանություն ստանալու փորձերը ավելորդ ապացուցեին, որ Գարիկ Սարգսյանը իր տեղում չէ, քանի որ նա իր ենթակայության տակ ունի բաժին, որի աշխատակիցները պետական միջոցներից աշխատավարձ են ստանում, բայց չեն կատարում իրենց աշխատանքը։ Համենայն դեպս օրենքով սահմանված իրենց պարտավորությունները չեն իրականացնում։