
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում արված գրառմամբ տեղեկացրել է, որ հանդիպել է Միավորված աշխատավորական կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանին։
«Քննարկել ենք ստեղծված մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ քայլերը քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում։ Երկուստեք ընդգծել ենք երկրում կայունության պահպանման կարևորությունը»,- նշել է Միրզոյանը։