Արարատ Միրզոյանը շնորհավորել է Սերբիայի նորան...

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մարկո Ջուրիչին Սերբիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։

«Շնորհավորում եմ Մարկո Ջուրիչին Սերբիայի արտաքին գործերի նախարար նշանակվելու առիթով։ Միասնական ջանքերով մենք կարող ենք զարգացնել համագործակցությունը՝ հաշվի առնելով մեր առաջնահերթություններն ու առկա մարտահրավերները»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Միրզոյանը։