Արարատ Միրզոյանը շնորհակալական նամակ է հղել Պ...

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհակալական նամակ է հղել Պորտուգալիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Էդուարդո Ֆեռո Ռոդրիգեսին: Նամակում ասված է.

«Ձերդ գերազանցություն, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և անձամբ իմ անունից մեր խորին երախտագիտությունն ու գոհունակությունն ենք հայտնում Պորտուգալիայի Հանրապետության խորհրդարանի կողմից 1915 թվականին Օսմանյան Կայսրությունում հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման համար:

Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը` դուք հարգանքի տուրք մատուցեցիք Հայոց ցեղասպանության զոհերին և ձեր ավանդը ներդրեցիք աշխարհում նման ողբերգությունների կրկնությունը կանխարգելելու գործում:

Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանացս հավաստիքը»: