Արարատ Միրզոյանը Մոսկվայում կհանդիպի Սերգեյ Լ...
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 5-ին աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա, որտեղ կհանդիպի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Politik.am-ին այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից: 
Հանդիպման ընթացքում կքննարկվեն տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը, ինչպես նաև հայ֊ռուսական դաշնակցային հարաբերություններին վերաբերող հարցեր։