ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը վաղը՝ հոկտեմբերի 12-ին կմեկնի Ղազախստան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
Միրզոյանը հոկտեմբերի 12-14-ը աշխատանքային այցով կլինի Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում` մասնակցելու ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին:
Հիշեցնենք, որ ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նախորդ նիստն անցկացվել էր մայիսին Տաջիկստանում, որտեղ կայացել էր Արարատ Միրզոյանի հանդիպումը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, ինչպես նաև եռակողմ հանդիպում Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: