
Նյու Դելի պաշտոնական այցի մեկնարկին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթով հանդես է եկել Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում (ICWA):
Նախարար Միրզոյանը հանգամանալից անդրադարձ է կատարել ինչպես Հայաստանի և Հնդկաստանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման դինամիկային և հեռանկարներին, այնպես էլ տարածաշրջանային և միջազգային բնույթի հարցերի:
Նախարար Միրզոյան. «Այսօր Հայաստանը և Հնդկաստանն ունեն բազմաշերտ համագործակցություն, որը շարունակում է դինամիկ կերպով զարգանալ: Հնդկաստանի հետ գործընկերության համապարփակ խորացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություն է, և մենք այս հարաբերություններին նայում ենք երկարաժամկետ տեսանկյունից: Վերջին տարիներին մեր հարաբերություններում նկատվել է զգալի առաջընթաց: Ես անպայման պետք է ընդգծեմ այստեղ, որ սա հնարավոր է եղել իմ սիրելի ընկերոջ և գործընկերոջ՝ դոկտոր Ջայշանկարի անձնական ներդրման և ամուր նվիրվածության շնորհիվ: Համատեղ ջանքերի և վճռական հանձնառության շնորհիվ մենք հասել ենք շատ կոնկրետ արդյունքների փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներում, այդ թվում՝ տնտեսություն, անվտանգություն և պաշտպանություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, կրթություն և մշակույթ:
(…) Սա և՛ խորհրդանշական, և՛ կարևոր պահ է՝ գնահատելու այն ամենը, ինչ ձեռք է բերվել, և համատեղ աշխատելու ավելի հավակնոտ ծրագրերի ուղղությամբ»:
Միջոցառմանը ներկա են գտնվել Հնդկաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, փորձագիտական շրջանակների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Նախարար Միրզոյանը պատասխանել է ներկաների հարցերին։
Ամբողջական ելույթը՝ այստեղ: