Խորվաթիայի ԱԳ նախարար Գորդան Գրլիչ Ռադմանը ժամանել է ՀՀ ԱԳՆ, որտեղ նրան դիմավորել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Տեղի է ունենում Հայաստանի և Խորվաթիայի ԱԳ նախարարների առանձնազրույցը, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը՝ հայտնում են ԱԳ նախարարությունից։