Արարատ Միրզոյանը դատի է տվել Նարեկ Սամսոնյանի...

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը դատի է տվել «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից:

Միրզոյանը պահանջում է Սամսոնյանից գումար բռնագանձել՝ վիրավորանքի և զրպարտության միջոցով պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման, նախապես վճարված պետական տուրքի և փաստաբանի վարձատրության համար: