Մեկնարկել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Բրյուսել:
ՀՀ ԱԳՆ–ից հայտնում են, որ ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ հանդիպմանն ընդառաջ կայացել է նախարար Միրզոյանի և ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի առանձնազրույցը:
Դեկտեմբերի 2-ի քննարկումների օրակարգում են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցեր, այդ թվում՝ նոր օրակարգի հաստատումն, ինչպես նաև տարածաշրջանային թեմաներ՝ ներառյալ փոխկապակցվածության խթանում:



