Արարատ Միրզոյանն իր ցավակցությունն է հայտնել...

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ Twitter-ի իր միկրոբլոգում իր ցավակցությունն է հայտնել թուրք գործընկերոջը։

«Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Ստամբուլում տեղի ունեցած մահացու պայթյունի հետևանքով զոհերի ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,-գրել է նա ու նշել Թուրքիայի ԱԳՆ Մևլութ Չավուշօղլուին։

Հիշեցնենք, որ Ստամբուլի Իսթիքլալ զբոսաշրջային փողոցում նոյեմբերի 13-ին հզոր պայթյուն է որոտացել։ Թուրքիայի իշխանությունները Ստամբուլի կենտրոնում տեղի ունեցած պայթյունը համարում են ահաբեկչություն, որը, ըստ նախնական տվյալների, իրականացրել է մի կին։ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայնը հայտնել է, որ արտակարգ դրության պայմաններում տուժածների թիվը հասել է 81-ի, երկու հոգու վիճակը ծանր է։