Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը Ս...

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 9-ին Արցախում մասնակցել է մայիսյան եռատոնին նվիրված տոնական միջոցառումներին, տեղեկացնում են ԱԺ լրատվական ծառայությունից։ 

Ազգային ժողովի նախագահը Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին և Շուշիում` Վազգեն Սարգսյանի հուշարձանի մոտ։

Այսօր նախատեսվում է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության օրենսդիր մարմինների ղեկավարների հանդիպումը:

 1