Արարատ Միրզոյանի և Նիկոլ Փաշինյանի հարաբերութ...

Վերջին շրջանում ակնհայտ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանի և Արարատ Միրզոյանի հարաբերությունները լարված են։ Ըստ մամուլի հրապարակումների, Միրզոյանը ցանկանում է պալատական հեղաշրջում իրականացնել և դառնալ վարչապետ։ Հենց Միրզոյանի այս ցանկությունն է, որ լարել է նրա և Փաշինյանի հարաբերությունները։

Իշխանական քարոզչամեքենան Միրզոյանի և Փաշինյանի լարված հարաբերությունների մասին տեղեկությունները փորձում է կոծկել, սակայն, ի հեճուկս թափված ջանքերի, որոշ դետալներ մատնում են իրերի դրությունը։ 

Ինչպես հայտնի է օրերս ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը վիրահատվել էր՝ հեռացվել էր նրա լեղապարկը։ Հունվարի 12-ին Նիկոլ Փաշինյանը տեսակցության է գնացել, Նաիրի բժշկական կենտրոնում վիրահատության ենթարկված Ալեն Սիմոնյանին:

Հետաքրքիր է, որ Փաշինյանը ոչ մի անգամ տեսակցության չգնաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, այն դեպքում, երբ Միրզոյանը ծեծի էր ենթարկվել հենց Փաշինյանի ստորագրած դավաճանական փաստաթղթի պատճառով։ Հիշեցնենք նաև, որ ըստ որոշ լուրերի Միրզոյանին կարող էին ծեծած լինել նրա համար, որ նա ստորագրված փաստաթղթի մասով դեմ է եղել Փաշինյանին։ 

Ակնհայտ է, որ այս այցով Փաշինյանը վերաբերմունք է ցույց տալիս իր թիմին՝ իրենց դեմ գնացող Միրզոյանը մերժված է, իսկ իր բոլոր, անգամ դավաճանական նախաձեռնություններին ծափ տվող Ալեն Սիմոնյանը ընդունված է իր կողմից։