Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելությունը X-ի միկրոբլոգում հաղորդագրություն է տարածել, որտեղ նշված է՝ մարդկանց անվտանգության պարեկության շրջանակում առաքելության դիտորդները պարբերաբար զրուցում են տեղի բնակչության հետ, ինչպիսին է Նավուր գյուղի հովիվը, որ տեղեկացնեն ԵՄ-ին, թե ինչպես է հակամարտությունն ազդում մարդկանց առօրյա կյանքի վրա:
Նշվում է նաև, որ Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը նպաստում է Հայաստան-Ադրբեջան սահմանամերձ շրջաններում տեղի բնակչության անվտանգության ապահովմանը։



