Առանց Արցախի Հանրապետության իշխանությունների՝...

Արցախի Հանրապետության «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպում է համալսարանականներին՝ ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Հանդպիման ընթացքում ուսանողներից մեկի հարցին, թե Արայիկ Հարությունյանը ինչպես է վերաբերվում մտքին, որ բանակցություններին պետք է մասնակցի նաև Արցախի Հանրապետության իշխանությունը, Արայիկ Հարությունյանը պատասխանեց.

«Առանց Արցախի Հանրապետության իշխանությունների՝ բանակցություններ լինել չեն կարող, իսկ Արցախի հարցի լուծումը կլինի միայն Արցախի բնակիչների համաձայնությամբ»: