
Առանց ամերիկյան զենքի նոր մատակարարումների՝ Ուկրաինան կկարողանա իր ներկայիս տեմպերով կռվել մինչև մոտավորապես ամառվա վերջ։ Թեև նա զգալիորեն ավելացրել է իր ռազմական արտադրությունը, և եվրոպական ռազմարդյունաբերական համալիրը դանդաղ, բայց հաստատ թափ է հավաքում, առանց ԱՄՆ-ի, Ուկրաինան կկորցնի մի շարք կարևոր զինատեսակներ, առաջին հերթին՝ հակաօդային պաշտպանության ոլորտում:
Իր լիազորությունների ավարտին Բայդենի վարչակազմը առավելագույն հնարավոր քանակությամբ ռազմական տեխնիկա և զինամթերք է ուղարկել Ուկրաինա և պայմանագրեր է կնքել դրանց արտադրողների հետ, որոնք մատակարարումները կիրականացնեն մինչև 2026 թվականը։ Սակայն այս ընթացքում նրանք չեն կարողանա բավարարել ուկրաինական բանակի բոլոր կարիքները։ Զենքը, որը Բայդենը հատկացրել և պատվիրել է, պետք է բավարար լինեն, որպեսզի ուկրաինացիները պահեն իրենց ներկայիս տեմպերով պայքարը առնվազն մինչև տարվա կեսը,The Wall Street Journal-ին ասել է Պենտագոնի նախկին բարձրաստիճան պաշտոնյա Սելեստ Վոլանդերը: