
Այսօր ՌԴ ԱԳ նախարար Լավրովը աշխատանքային այցով գտնվում էր Երևանում։ Այցի ընթացքում բողոքի էին դուրս եկել Արման Բաբաջանյանը և իր մի քանի գործընկերները։ Ոստիկանությունը փորձեց կանխել նրանց սանձարձակ պահվածքը։ Մամուլը գրեց, որ ոստիկանները բիրտ ուժով գետնին տապալեցին Արման Բաբաջանյանին և կից հրապարակել լուսանկար։
Արման Բաբաջանյանը շատ արագ արձագանքել է հրապարակմանը և գրել․ «Ոստիկանների բիրտ ուժը չի կարող լռեցնել ինձ։ Ինձ ոչ ոք գետնին չի տապալել։ Ես կանգնած եմ եղել, կանգնած եմ ու կանգնած եմ լինելու։ Արժանապատիվ Հայաստանը հաղթել է։ Հայաստանը հարատևելու է, չնայած բոլոր չարակամներին»։
Տապալել տեսանելի չէ, բայց շատ հեշտ է նկատել, որ Արման Բաբաջանյանի գործընկերներից մեկը մի քիչ «զգուշավոր» իր հետևին ձեռք է տալիս։ Բաբաջանյանի կուսակիցները մեզ պատմեցին, որ նկարում երևացող տղամարդը իրենց կուսակցապետի մտերիմն է, ու հաստատ իր կողմից Արման Բաբաջանյանի հետևին ձեռք տալը ֆիզիկական ցավ պատճառելու համար չի արվել։ Ո՛չ, այն պարզապես ցույց է տվել իր «առանձնահատուկ» վերաբերմունքը դեպի կուսակցապետը։ Ի դեպ, մեր զրուցակիցը ավելացրել է․ «Բաբաջանյանը վստահաբար դրանից իրեն լավ է զգացել, ու այդտեղ տապալում տեսնել, մեղմ ասած, չափից դուրս միտումնավոր է»։