Արամ Ղազարյանը նշանակվել է ոստիկանության պետի...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արամ Ղազարյանը նշանակվել է ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ։ 

Վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում։ 

Հունիսի 2-ին վարչապետի որոշմամբ Արամ Հովհաննիսյանն ազատվել էր ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից և ոստիկանությունում ծառայությունից։ 

Արամ Ղազարյանն էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ազատվել էր Լոռու մարզպետի պաշտոնից։