Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտարարեց` ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի գտնվելու վայրի և նրան որևէ տեղ հայտնաբերելու վերաբերյալ դեռևս տեղեկություններ չկան։ Դատախազությունը տեղեկություն չունի՝ արդյոք Արամ Հարությունյանը դիվանագիտական անձնագրով լքել է Հայաստանի տարածքը
«Բացի այդ, պաշտոնապես տեղեկություն չունենք նաև նրա՝ հանրապետությունից բացակայելու վերաբերյալ»,- ավելացրեց գլխավոր դատախազը։



